Մատչելիության հղումներ

Sputnik V-ը ստեղծողները Դեղերի եվրոպական գործակալության նախագահից պահանջել են ներողություն խնդրել


Sputnik V պատվաստանյութով սրվակները, արխիվ

Կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը ստեղծողները Դեղերի եվրոպական գործակալության նախագահից պահանջել են ներողություն խնդրել Ավստրիայի առողջապահական գործակալության ներկայացուցիչ Քրիստա Վիրտյումեր-Հոչեի հնչեցրած համեմատության համար․ նա ռուսական պատվաստանյութի հապշտապ հաստատումը համեմատել է «ռուսական պտտախաղի (ռուլետկա)» հետ:

Մարտի 4-ին Դեղերի եվրոպական գործակալությունը հայտարարեց Sputnik V պատվաստանյութի հետազոտության մեկնարկի մասին, նշելով, որ փորձաքննության ընթացքում կգնահատեն արդյունավետության, անվտանգության և որակի ոլորտում պատվաստանյութի համապատասխանությունը Եվրամիության չափանիշներին:

ԵՄ մի շարք երկրներ, սակայն, արդեն հաստատել են Sputnik V- ի օգտագործումը անհատական հիմունքներով` չսպասելով պատվաստանյութի համաեվրոպական գրանցմանը: Ներկայումս պատվաստանյութը գրանցված է Հունգարիայում և Սլովակիայում:

XS
SM
MD
LG