Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը մայիսին կարող է նոր պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի մասնակիցների դեմ


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության մասնակիցների նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել արդեն մայիսին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Փրայսը չի բացառել, որ Բալթիկ ծովով գազատարի շինարարությունն ավարտին հասցնելու համար Ռուսաստանին օգնող կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների ցուցակում կարող են ավելացվել նոր մասնակիցներ:

«Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, ներկայում շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։

XS
SM
MD
LG