Մատչելիության հղումներ

Lancet-ի վկայությամբ՝ Sputnik V պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 90 տոկոսը


«Ռուսաստանյան արտադրության Sputnik V պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 90 տոկոսը», - պնդում են արևմտյան մասնագետները։

Աշխարհի ամենահեղինակավոր բժշկական հանդեսի՝ Lancet-ի տվյալներով՝ Մոսկվայում գործող Գամալեյայի անվան գիտահետազոտական ինստիտուտում ստեղծված Sputnik V պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը վկայել է, որ դրա արդյունավետությունը հասնում է գրեթե 92 տոկոսի։

Lancet-ի տվյալներով՝ արևմտյան, այդ թվում բրիտանացի բժիշկներն արձանագրել են, որ Sputnik-ը կարելի է համարել կորոնավիրուսի դեմ պայքարի՝ այս պահին շուկայում գտնվող ամենաարդյունավետ միջոցներից մեկը։

Բացի այդ, ըստ մասնագետների, Մոսկվայի լայնորեն քննադատված որոշումը՝ սկսել պատվաստանյութի կիրառումը՝ չսպասելով լայնածավալ կլինիկական փորձարկումների ավարտին, ըստ էության արդարացված էր։

Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ նախատեսում է աշխարհում Sputnik V-ով պատվաստումների թիվը 2021-ին հասցնել 700 միլիոնի։

XS
SM
MD
LG