Մատչելիության հղումներ

Թեհրանն արձագանքում է Վաշինգտոնի հայտարարությանը՝ «առաջին քայլը պետք է անի ԱՄՆ-ը»


Իրան - Միջուկային օբյեկտը Ղոմում, արխիվ
Իրան - Միջուկային օբյեկտը Ղոմում, արխիվ

Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Իրանի և միջազգային դաշնակիցների հետ՝ վերադառնալու 2015 թվականի միջուկային համաձայնագրին, որից Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել մոտ երեք տարի առաջ։

Միջուկային համաձայնագրին միացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն, իրենց հերթին, հորդորել են Թեհրանին զերծ մնալ վտանգավոր քայլերից և տարաձայնությունները հարթել բանակցությունների ճանապարհով։

Թեհրանը, մինչդեռ, այսօր վերստին պնդել է՝ առաջին քայլը պետք է անի Վաշինգտոնը։ Իրանն անմիջապես կվերանայի իր քայլերը, եթե Միացյալ Նահանգները «առանց որևէ նախապայմանի և արդյունավետ ճանապարհով վերացնի» Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները, Թվիթերում գրել է երկրի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը։

Անցած շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտարարել էր, թե Իրանը վերսկսել է մետաղական ուրանի արտադրությունը, ինչը կարող է միջուկային զենքի ստեղծման իրական հնարավորություն տալ։

XS
SM
MD
LG