Մատչելիության հղումներ

ԱՄՆ նոր վարչակազմը կարծում է, որ Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհը բաց է


ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգների նոր վարչակազմը Իրանին կոչ է անում զերծ մնալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը սահմանափակելուց և կարծում է, որ Թեհրանի միջուկային խնդրի լուծմանն ուղղված դիվանագիտական ճանապարհը բաց է: Այս մասին երեկ լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Իրանն այժմ ունակ է երեք-չորս ամսվա ընթացքում հարստացնել միջուկային նյութերը զենքի մակարդակի:

Իրանն արդեն մի քանի օրից կարող է արգելել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին այցելել երկրի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներ՝ տեսչական ստուգումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել էր Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG