Մատչելիության հղումներ

Ռոհանիի համոզմամբ՝ միջուկային համաձայնագրի հարցում առաջին քայլը պետք է ԱՄՆ-ը կատարի


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Վաշինգտոնը պետք է վերադառնա 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների լիարժեք կատարմանը։ Նախօրեին Թեհրանում կայացած դեսպանների հավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Կարծում եմ, որ որևէ կասկած չկա, թե ով պետք է առաջին քայլի նախաձեռնողը լինի։ Մենք չէինք, որ լքեցինք այս համաձայնագիրը, ուստի մենք չէ, որ պետք է առաջին քայլն անենք։ Այն երկիրը, որը երեք տարի առաջ լքել է այս համաձայնագիրը, դաժան վերաբերմունք է ցուցաբերել մեր երկրի հանդեպ, պարտավոր է առաջին քայլը կատարել։ Նման քայլի հետաձգման ամեն մի ժամը միջազգային իրավունքի նորմերի և կարգավորումների խախտում է», - հայտարարում էր Ռոհանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG