Մատչելիության հղումներ

Մանուկյանի համոզմամբ, Ազգային ժողովը հերթական անգամ խամաճիկություն է անում Կառավարության ձեռքում


Ազգային ժողովը հերթական անգամ խամաճիկություն է անում Կառավարության ձեռքում, «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողներից դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ նշելով՝ Կառավարությունը շատ հապճեպ` առանց խորամուխ լինելու, փորձ է անում դատական համակարգում հերթական փոփոխությունը մտցնել, որն ուղղակի տրամաբանությունից դուրս է։

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարում՝ կառավարության առաջարկով։ Մի շարք հարցերի թվում, խորհրդարանը քննարկում է նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» հարցերը։ Նիստին զուգահեռ Ազգային ժողովի շենքի մոտ մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան։

«Հնարավոր չէ ամեն վայրկյան իշխանության քիմքին համաձայն կարևորագույն հիմնասյուն հարցերում օրեսդրական փոփոխություններ մտցնել», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Այդ նախագծին դեմ են խոսում փաստաբաններ, իրավաբաններ, անգամ Բարձրագույն դատական խորհրդում կասկած կա այդ նախագծի հետ կապված։ Այդ նախագծին ծանոթանալով պարզ մի բան է ակնհայտ դառնում՝ այս իշխանությունն այնքան ամբարտավան է, որ ցանկացած հարցում մի փոքր իրավական խոչընդոտ է տեսնում միանգամից փոխում է օրենքը»։

Մանուկյանը մանրամասնեց՝ խոսքը մինչդատավարական դատարանների ձևավորմանն է վերաբերվում․ - «Այս իշխանությունը տեսնում է, որ կարող է դատավոր լինի, որ ՀՔԾ-ի Քննչական կոմիտեի նախաձեռնությունները՝ առանց որևէ իրավական հիմնավորման մարդուն կալանավորելու, ասի՝ ո՛չ, չի կարելի, և դրա համար էլ իշխանությունն ասում է՝ «էդպե՞ս, ես էլ բերելու եմ իմ դատավորներին»։

Հիշեցնենք, որ գործադիրը հունվարի 14-ի նիստում հավանություն է տվել վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այս փաթեթով մասնավորապես ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը։ Առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների։

XS
SM
MD
LG