Մատչելիության հղումներ

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի, ընդդիմադիր շարժումը զուգահեռ՝ բողոքի ակցիա


Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի։ Առաջարկը կառավարությանն է, ներկայացուցիչն էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Օրակարգում` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքների նախագծերի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն է։

Հայտարարելով, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը»՝ «Հայրենիքի փրկության շարժումը» այսօր բողոքի ակցիա կիրականացնի Ազգային ժողովի շենքի մոտ։

Շարժումը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG