Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն է շեշտել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ։

Օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Թաթոյանը կարևորել է ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում գտնվող հայաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

Հայաստանի օմբուդսմենը բարձր է գնահատել Ռուսաստանում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները՝ ներկայացնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ռուսաստանցի գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև ՌԴ-ում կազմակերպված հայերի, այդ թվում` ՀՀ քաղաքացիների համատեղ ընդունելությունը:

Դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG