Մատչելիության հղումներ

Ռուսաստանում խուզարկություններ են անցկացվում Նավալնիի և նրա համախոհների տներում, կան ձերբակալվածներ


Ռուսաստան - Ոստիկանները դուրս են գալիս Ալեքսեյ Նավալնիի բնակարաններից մեկից, Մոսկվա, 27-ը հունվարի, 2021թ․

Ռուսաստանյան ոստիկանությունը զանգվածային խուզարկություններ է անցկացնում ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կապ ունեցող ակտիվիստների բնակարաններում։

Նավալնիի համախոհները հայտնում են, որ խուզարկություններն իրականացվում են հունվարի 23-ի ակցիայի ժամանակ սանիտարա-հակահամաճարակային կանոնները խախտելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

Ոստիկանները խուզարկել են նաև Նավալնիի երկու բնակարանները, որոնցից մեկում բնակվում են նրա կինը և եղբայրը։

Խուզարկություններին հաջորդել են ձերբակալություններ։ Հաղորդվում է, որ 48 ժամով ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգը, ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլը, Pussy Riot խմբի անդամ Մարիա Ալյոխինան։

Հունվարի 23-ին Մոսկվայում և Ռուսաստանի 120 այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիի, ով Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։

XS
SM
MD
LG