Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը Ռուսաստանում բերման ենթարկվածների թիվը, ըստ թարմացված տվյալների, 3770 է


Ռուսաստան - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Սանկտ Պետերբուրգ, 23-ը հունվարի, 2021թ․

Ըստ թարմացված տվյալների՝ անցած շաբաթ օրը ամբողջ Ռուսաստանում բերման է ենթարկվել 3 հազար 770 մարդ:

Միայն Մոսկվայում հարուցվել է 448 վարչական գործ, 30 մարդ ձերբակալվել է 7-15 օր ժամկետով, 64 մարդ տուգանվել է 10 հազարից մինչև 250 հազար ռուբլով: Առնվազն 15 քրեական գործ է հարուցվել ամբողջ երկրում:

Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում Բեռլինից Մոսկվա վերադառնալիս ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից հետո:

XS
SM
MD
LG