Մատչելիության հղումներ

Արևմուտքը դատապարտում է ցուցարարների դեմ բռնությունները Ռուսաստանում


Ռուսաստան - Ոստիկանների և ցուցարարների բախումը Սանկտ Պետերբուրգում, 23-ը հունվարի, 2021թ․

Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները դատապարտել են Ռուսաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները:

Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները կոչ է արել թույլ չտալ ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը՝ Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների պատճառով:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր կքննարկեն Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները:

Գերմանիայում շարունակվում են քննարկումները արդեն ավելի քան 90 տոկոսով պատրաստ գազատարի ավարտի իրագործելիության վերաբերյալ՝ կապված ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի, ինչպես նաև Մոսկվայի ներքին և արտաքին քաղաքականության հետ: Կանաչները, ինչպես նաև ազատ դեմոկրատները դեմ են «Հյուսիսային հոսք-2» -ին: Իշխող կոալիցիայի կուսակցությունները պաշտոնապես պաշտպանում են նախագիծը՝ պնդելով, որ իրավիճակը մասնավորապես Ալեքսեյ Նավալնիի շուրջ չպետք է ազդի դրա իրականացման վրա: Այնուամենայնիվ, գազատարի կառուցման դեմ ձայներն ավելանում են:

XS
SM
MD
LG