Մատչելիության հղումներ

Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում


ԱՄՆ - Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունվարի, 2021թ․
ԱՄՆ - Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների Սենատը անցած գիշեր քվեների 78 կողմ, 22 հարաբերակցությամբ հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։

Բլինքենը Պետադեպարտամենտ է վերադառնում քառամյա դադարից հետո։ Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին՝2015-2017 թվականներին, Բլինքենը պաշտոնավարում էր որպես պետքարտուղարի տեղակալ։

58-ամյա Բլինքենը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։ Նախորդ դեմոկրատական վարչակազմերի օրոք նա մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցրել։ 90-ականներին Էնթոնի Բլինքերնը աշխատել է որպես նախագահ Բիլ Քլինթոնի օգնական։ 2009-2013 թվականներին, մինչև Պետդեպարտամենտ տեղափոխվելը, զբաղեցրել է այն ժամանակ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջոզեֆ Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը։

Անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում սենատորները դիվանագետին հարցեր են ուղղել նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Բլինքենը ի պատասխան հավաստիացրել է, որ պետքարտուղարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը:

Դիվանագետը հայտարարել է նաև, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG