Մատչելիության հղումներ

ԱՄՆ ապագա պետքարտուղար Բլինքենը Թուրքիային «այսպես կոչված ռազմավարական դաշնակից» է անվանել


ԱՄՆ ապագա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունվարի, 2021թ․

«Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցն է, որը, սակայն, շատ հաճախ գործում է այնպես, կարծես նման դաշնակից չի հանդիսանում», - անցած գիշեր Կոնգրեսում լսումների ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ Անկարայի նման պահվածքը Վաշինգտոնի համար «լուրջ մարտահրավերներ է ստեղծում»։

«Անընդունելի է, երբ մեր ռազմավարական կամ այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը իրականում գործակցում է մեր գլխավոր ռազմավարական մրցակցի՝ Ռուսաստանի հետ», - հայտարարել է Բլինքենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG