Մատչելիության հղումներ

«Հետևողական քայլերի շնորհիվ կհասնենք անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը», - վստահեցնում է վարչապետը


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ», - վստահեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Արդարադատության նախարարությունում իր անցկացրած խորհրդակցության մասին ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի և արդար դատական համակարգի հաստատմանը», - գրում է Փաշինյանը։

XS
SM
MD
LG