Մատչելիության հղումներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը


Խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ
Խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստը, որը մեկնարկել է երեկ՝ հունվարի 18-ին։ Օրակարգում 46 հարց է։

Խորհրդարանը նախ քվեարկեց երեկ քննարկած նախագծերը։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթն։ Այն ընդունվեց ձայների 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Փաթեթը, հիշեցնենք, նախ քննարկվել էր խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, հանձնաժողովն առանց ընդդիմադիրների մասնակցության միաձայն կողմ էր քվեարկել։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համոզմամբ, փոփոխությունները թույլ կտան առավել արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն՝ առաջին ընթերցմամբ, «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն՝ առաջին ընթերցմամբ։

Նիստը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG