Մատչելիության հղումներ

Բորելը փետրվարի սկզբին կայցելի Ռուսաստան


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի սկզբին կայցելի Ռուսաստան՝ երկրի ղեկավարության հետ բանակցելու համար: Այս որոշումը կայացվել է երեկ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից, որոնք Մոսկվայից պահանջում են անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ինչպես նաև հետաքննություն անցկացնել նրան թունավորելու փորձի վերաբերյալ:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարին Ռուսաստանի մայրաքաղաք ուղարկելու որոշման մասին France Presse-ին հայտնել են ԵՄ դիվանագիտական աղբյուրները՝ արտգործնախարարների նիստից հետո: France-Presse-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը քննարկվել է երեկ կայացած հանդիպմանը, սակայն ԵՄ արտգործնախարարները «վաղաժամ» են համարել դիմել այս տարբերակին: «Պատժամիջոցները հնարավոր գործիքներից են, բայց անհրաժեշտ է տեսնել, թե ինչ կլինի Մոսկվայում հետո», - եվրոպացի դիվանագետի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

XS
SM
MD
LG