Մատչելիության հղումներ

Ջո Բայդենն այսօր ստանձնում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը


ԱՄՆ - Ջո Բայդենը և Քամալա Հարիսը տոնում են հաղթանակը նախագահական ընտրություններում, Ուիլմինգթոն, Դելավեր նահանգ, 7-ը նոյեմբերի, 2020թ․

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, որտեղ գտնվում են օրենսդիր իշխանության երկու պալատները՝ Սենաստը և Ներկայացուցիչների տունը, հանդիսավոր երդումով նախագահի և փոխնախագահի լիազորությունները կստանձնեն դեմոկրատականներ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը:

Դա տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով մոտավորապես կեսօրին, Երևանում երեկոյան ժամը 9-ը կլինի:

Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, Հարիսն էլ կդառնա ամերիկյան պատմության ընթացքում առաջին կին փոխնախագահը:

Կորոնավիրուսի, ինչպես նաև Վաշինգտոնում քաղաքական լարվածության հետ կապված սահմանափակումների բերումով ինաուգուրացիայի միջոցառումը կլինի ավանդականից ավելի կարճատև, և դրան կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ:

Արտասանելով հանդիսավոր երդումը՝ Բայդենը կդառնա Ամերիկայի 46-րդ նախագահը, ավանդույթի համաձայն՝ դրան կնախորդի փոխնախագահի երդմնակալությունը:

Վաշինգտոնում այսօր պարեկություն են իրականացնում Ազգայի գվարդիայի 15 հազար ծառայողներ, հազարավոր ոստիկաններ և գաղտնի ծառայությունների գործակալներ:

Հայտնի է, որ հեռացող նախագահ Թրամփը Բայդենի ինաուգուրացիային ներկա չի լինի, մինչդեռ փոխնախագահ Մայք Փենսն ամենայն հավանականությամբ կմասնակցի արարողությանը:

Դոնալդ Թրամփը 20-րոպեանոց հրաժեշտի խոսք է ձայնագրել, որում բարձր է գնահատել իր նախագահության արդյունքները։ «Միլիարդավոր և միլիարդավոր դոլարներ» են եկել տնտեսություն, ասում է նա, ԱՄՆ-ը դարձել է նավթի և գազի արդյունահանման առաջատարը:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն իր պաշտոնավարման վերջին օրը Չինաստանում միլիոնավոր ույղուրների ազատության սահմանափակումները և հետապնդումները ճանաչել է որպես ցեղասպանություն:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG