Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 74,3 միլիոն մարդ, մահացել է 1,67 միլիոնը


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծած Pfizer ընկերության ապրանքանշանը, արխիվ

Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը մոտենում 74 միլիոն 300 հազարին, մահացել է շուրջ 1 միլիոն 670 հազար հիվանդ: Այդ տվյալները հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Միացյալ Նահանգները համավարակից առավել տուժած երկիրն է, ԱՄՆ-ում վարակվածների թիվը մոտենում է 17 միլիոն 610 հազարին, հիվանդությունից մահացել է ավելի քան 315 հազար 600 բնակիչ:

Ռուսաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 28 հազար 200 նոր դեպք, ընդհանուր հաշվով այդ երկրում վարակվածների թիվը մոտենում է 2 միլիոն 820 հազարին, մահացել է շուրջ 50 հազար 350 հիվանդ:

ԱՄՆ-ում վաղվանից մեկնարկում է բնակիչներին պատվաստելու համազգային արշավը: Ամերիկացիներին տրամադրում են Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած պատվաստանյութը: Ենթադրվում է, որ առաջիկայում հասանելի կդառնա նաև Moderna ընկերության պատվաստանյութը:

Ռուսաստանում հայրենական արտադրության Sputnik V վակցինան են տրամադրում մարդկանց։

Եվրոպական երկրները խստացնում են կարանտինի ռեժիմը: Եվրոպայում առաջիկա օրերին կսկսեն մարդկանց Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութը տրամադրելու գործընթացը:

XS
SM
MD
LG