Մատչելիության հղումներ

Ըստ Պեսկովի՝ պատվաստվելու հարցում Պուտինն առաջնորդվելու է մասնագետների խորհուրդներով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում ղեկավարվելու է մասնագետների խորհուրդներով:

Պուտինը հինգշաբթի օրը՝ ամենամյա ասուլիսի ընթացքում հայտնել է, որ դեռ չի պատվաստվել:

Պեսկովն ասել է, որ Պուտինին կտրամադրեն ոչ թե ինչ-որ բացառիկ դեղամիջոց, այլ ճիշտ այն պատվաստանյութը, որը տրվում է շարքային քաղաքացիներին:

Ռուսաստանում գրանցվել է հայրենական արտադրության երկու պատվաստանյութ, առաջիկայում կգրանցվի նաև երրորդը:

XS
SM
MD
LG