Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը և նրա կինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլի հետ, Նյուքասլ, Դելավեր նահանգ, արխիվ
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլի հետ, Նյուքասլ, Դելավեր նահանգ, արխիվ

ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, գալիք երկուշաբթի օրը կպատվաստվեն նոր կորոնավիրուսի դեմ:

ԱՄՆ գործող փոխնախագահ Մայք Փենսը և նրա կինը՝ Քարենը, արդեն պատվաստվել են, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ով աշնանը վարակվել է կորոնավիրուսով, դեռևս մտադիր չէ պատվաստվել:

Հաջորդ շաբաթվանից ԱՄՆ-ում մեկնարկում է զանգվածային պատվաստումների արշավը:

Պատկան իշխանությունները հավանություն են տվել Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութին, բացի այդ, քննարկվում է նաև Moderna ընկերության պատվաստանյութը հաստատելու խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG