Մատչելիության հղումներ

Չինաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է տալիս զարգացող և թերզարգացած երկրներին


Բրազիլիան ստացել է չինական արտադրության CoronaVac պատվաստանյութի խմբաքանակը, Սան Պաուլուի միջազգային օդանավակայան, 19-ը նոյեմբերի, 2020թ.

Չինաստանը սեփական արտադրության պատվաստանյութ է ուղարկում զարգացող և թերզարգացած երկրներ: Պեկինը հայտարարել է, որ դա իր ներդրումն է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում:

Եգիպտոսը դեկտեմբերի 11-ին արդեն ստացել է չինական արտադրության պատվաստանյութի առաջին խմբաքանակը: «Սա պատմական օր է», - ասել է Եգիպտոսի առողջապահության նախարար Հալա Զայեդը:

Չինական արտադրության CoronaVac տեսակի պատվաստանյութ են ստանում Սուդանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, աֆրիկյան և հարավամերիկյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, որն աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է:

XS
SM
MD
LG