Մատչելիության հղումներ

Վարչապետը դստեր հետ այցելել է Տավուշ, հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սև Քար և Իջևան համայնքներ, այսօր հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին, ասված է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 19-ից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների։

Երեկ Երևանում կայացավ հիշատակի երթ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ Հայաստանի վարչապետի առաջնորդությամբ։ Այսօր Եռաբլուր են այցելել նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

Վեհափառի տնօրինությամբ՝ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակվածների հոգիների խաղաղության համար։

XS
SM
MD
LG