Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր, Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի համար հայտարարված եռօրյա սգի առիթով, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել բոլոր նահատակների հիշատակին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի տարածքում գտնվող՝ Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին:

Դեկտեմբերի 19-ից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների։

Այսօր Երևանում կայացավ հիշատակի երթ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ Հայաստանի վարչապետի առաջնորդությամբ։

XS
SM
MD
LG