Մատչելիության հղումներ

ԱԻՊԾ-ն հաղորդում է՝ Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով


Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտն ու Շուշին կրկին կրակի տակ են: Ինչպես հաղորդեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Ստեփանակերտին հարվածներ են հասցվում կասետային ռումբերով:

Օրվա ընթացքում քաղաքում անդադար միացված էր տագնապի ազդանշանը: Հարվածները հաջորդում էին մեկը մյուսին:

Ստեփանակերտը գիշերվա ընթացքում ևս հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ այս պահին Ստեփանակերտում և Շուշիում հրթիռակոծությունների հետևանքներով տուժածների մասին տվյալներ չկան:

XS
SM
MD
LG