Մատչելիության հղումներ

Ստեփանակերտն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է, հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն ու կից լուսանկարներ հրապարակել


Լուսանկարն՝ Արցախի ԱԻՊԾ-ի
Լուսանկարն՝ Արցախի ԱԻՊԾ-ի

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։

Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

ԱԻՊԾ-ն հաղորդագրությանը կից լուսանկարներ է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG