Մատչելիության հղումներ

Գիշերը Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է, երեք խաղաղ բնակիչ է զոհվել


Լեռնային Ղարաբաղ - Ստեփանակերտ, 4-ը նոյեմբերի, 2020թ․

Գիշերը Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է, բայց օդային տագնապի ազդանշանը չի միացել։ Ինչպես հաղորդեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ), դրա իմաստն արդեն չի եղել։

Պայթյունները հաջորդում էին մեկը մյուսին։ Ուշ երեկոյան Ստեփանակերտում տասը, գուգցե ավելի, պայթյունի ձայներ ենք լսել, ԱԻՊԾ-ից «Ազատության»-ը փոխանցեցին, որ գիշերվա հարվածների հետևանքով Ստեփանակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել։

ԱԻՊԾ-ն հաղորդում է, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել նաև Շուշին։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ Ստեփանակերտում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG