Մատչելիության հղումներ

Ըստ ԱԻՊԾ-ի, Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով


Փրկարարները հրթիռակոծված շենքի փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին, Ստեփանակերտ, 6-ը նոյեմբերի, 2020թ․
Փրկարարները հրթիռակոծված շենքի փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին, Ստեփանակերտ, 6-ը նոյեմբերի, 2020թ․

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, այսօր հայտարարում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Ըստ ծառայության, Ադրբեջանի թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։

Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

Այսօր ավելի վաղ ԱԻՊԾ-ն հաղորդել է, որ Ստեփանակերտն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ։

Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG