Մատչելիության հղումներ

Գիշերը հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է, առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը


Արցախի ՊԲ հրետանավորը մարտի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախի ՊԲ հրետանավորը մարտի ժամանակ, 4-ը հոկտեմբերի, 2020թ.

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը, ասված է հաղորդագրությունում:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ», - փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Գիշերը Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է. - «Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները»։

Ադրբեջանական կողմը, հիշեցնենք, չի հրապարակում իր ռազմական կորուստները՝ պնդելով, թե դա «ռազմական գաղտնիք» է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG