Այս պահին մարտերը շարունակվում են, ինտենսիվությունը երեկոյան ժամերին մի փոքր նվազում է, հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հավելեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, «որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններում»:
ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ հայկական կողմում կան գերիներ, սակայն թե քանիսն են նրանք, չի կարող ասել:
Հիշեցնենք՝ իրավապաշտպանները հայտարարել են Ադրբեջանի տարածքում գտնվող երկու հայ գերիների մասին:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։