Մատչելիության հղումներ

Երևանում կայացել է Արցախի նախագահի և Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

Այսօր Երևանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում, կայացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի և Զինված ուժերի միջև փոխգործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով, որ պաշտպանունակության և արտաքին անվտանգային խնդիրները գտնվում են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արցախի նախագահի խոսքով՝ Հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այս համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն ռազմական կարողությունները:

Դավիթ Տոնոյանը ողջունել է Արայիկ Հարությունյանին նախարարություն կատարած պաշտոնական առաջին այցի կապակցությամբ և վստահեցրել, որ համադրված ու համակարգված աշխատանքների միջոցով շարունակելու են ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգը:

Արցախի նախագահը, հիշեցնենք, երեկ Երևանում մասնակցել է Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

XS
SM
MD
LG