Մատչելիության հղումներ

ՀՀ-ն որդեգրել է խաղաղության օրակարգը` այն հենելով ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա․ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների «Հաղթանակ» զբոսայգում, 9-ը մայիսի, 2024թ․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների «Հաղթանակ» զբոսայգում, 9-ը մայիսի, 2024թ․

Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, Մայիսի 9-ի՝ Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը նշել է՝ այսօր ոգեկոչում են ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված նահատակներին:

«Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը», - ասել է վարչապետը։

Փաշինյանն այսօր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG