Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ը պահեստազոր է ուղարկել ձերբակալված հայ սպայի լուսանկարներն ու տեսանյութերը սոցցանցերում տարածողներին


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Բաքուն վստահեցնում է, որ գործով զբաղվելու է զինդատախազությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահեստազոր է ուղարկել այն զինվորականներին, որոնք սոցցանցերում տարածել են հայ սպա, այժմ դիվերսիայի մեղադրանքով Բաքվում ձերբակալված Գուրգեն Ալավերդյանի լուսանկարներն ու տեսանյութերը։

«Որոշ զինծառայողներ կոպտորեն խախտել են ադրբեջանական բանակում բջջային հեռախոսներ չօգտագործելու հրամանը, տեսանկարահանել և լուսանկարել են հայ հետախույզին ու տարածել դրանք», - հայտարարել է գերատեսչությունը։

Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ փաստի առթիվ իրականացված ներքին քննությամբ մեղավորները ուղարկվել են պահեստազոր, գործն էլ ուղարկվել է զինդատախազություն՝ իրավական գնահատական տալու համար։

Ալավերդյանը Ադրբեջանի տարածքում է հայտնվել օգոստոսի 23-ին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել հինգ հոդվածով, այդ թվում՝ դիվերսիոն գործողությունների։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է, որ սպան եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով է շփոթվել ու մոլորությամբ անցել Ադրբեջանի սահմանը։

XS
SM
MD
LG