Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Հենակետը ստուգելու նպատակով սպան եղանակային պայմանների պատճառով մոլորվել է


Օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ` իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ», - գրել է Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG