Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները Մոսկվայից պահանջում են պատժել Նավալնիի թունավորման համար պատասխանատուներին


Ռուսաստան - Օմսկի գլխավոր թունաբան Ալեքսանդր Սաբաևը զրուցում է լրագրողների հետ, 8-ը սեպտեմբերի, 2020թ.

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ Ռուսաստանից պահանջում են պատժել Ալեքսեյ Նավալնիի թունավորման համար պատասխանատուներին: Ըստ նրանց՝ ընդդիմադիր գործչի թունավորման փաստն արդեն հաստատված է:

Ռուսաստանը հերքում է իր առնչությունը:

Օմսկի գլխավոր թունաբան Ալեքսանդր Սաբաևը շարունակում է պնդել, որ ոչ ոք չի թունավորել Նավալնիին, քանի որ «եթե թունավորում լիներ, Նավալնին կմահանար առաջին ժամերին»:

Meduza-ին, մինչդեռ, հաջողվել է անուններ չհրապարակելու պայմանով զրուցել բժիշկների հետ, ովքեր մասնակցել են Նավալնիի վերաբերյալ խորհրդակցություններին: Ըստ նրանց, Օմսկի բժիշկներն անմիջապես մատնանշել էին նյարդապարալիտիկ նյութով թունավորման ախտանիշները:

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր օգոստոսի 20-ից, օգոստոսի 22-ին նրան Օմսկից տեղափոխել են Բեռլինի հիվանդանոց: Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ նրա օրգանիզմում հայտնաբերել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութերի հետքեր: «Նովիչոկ»-ը համարվում է մարտական քիմիական զենք և արգելված է ամբողջ աշխարհում:

Ռուսաստանցի բժիշկները, այդուհանդերձ, ըստ պաշտոնական հայտարարությունների, Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութ չէին հայտնաբերել:

XS
SM
MD
LG