Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը Ռուսաստանին կոչ է անում հետաքննել Նավալնիի թունավորման միջադեպը


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, արխիվ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման միջադեպը։

«Բավարար չէ պարզապես հերքել, որ նա թունավորվել է և ժխտել անկախ, անաչառ և թափանցիկ քննություն անցկացնել», - ասել է նա։ Միշել Բաչելետը նշել է, որ Նավալնին «լուրջ հանցագործության» զոհ է և ակնհայտորեն պետական պաշտպանության կարիքն ուներ, բայց չի ստացել։

Այսօր տարածած հայտարարությունում նաև նշված է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիների թունավորման դեպքերը մտահոգություն են առաջացնում, հատկապես, որ նախկին մի շարք դեպքերը պատշաճ չեն հետաքննվել՝ ձևավորելով անպատժելիության մթնոլորտ։

Կին քաղաքական գործիչ Միշել Բաչելետը՝ Չիլիի նախկին նախագահն, ընտրվել է երկու անգամ։ Սոցցանցերում տեսանյութ կա, թե պաշտոնանկությունից հետո ինչպես են հարյուրավոր մարդիկ սիրով ու ջերմությամբ ճանապարհում նախագահական նստավայրից դուրս եկող Բաչելետին։

XS
SM
MD
LG