Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 304-ի, 270-ը բուժվել են


Փաստացի բուժում է ստանում 32 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք: «Վարակակիրներից 1-ը` նոր օջախ է, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մյուսը Ստեփանակերտ քաղաքից է, ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 11 հազար 661 փորձանմուշի հետազոտություն, ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG