Մատչելիության հղումներ

Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ


Մինսկում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Եվրամիության (ԵՄ) դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով ոստիկանության անհամաչափ գործողությունները ընդդիմության դեմ, ինչպես նաև հորդորել «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անարդար ձերբակալված բոլոր ցուցարարներին»:

Արևմտյան գերտերություններն ընդգծում են, որ Բելառուսում ստեղծված քաղաքական ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել միայն ներազգային երկխոսության ճանապարհով, ինչը «հնարավոր կդառնա, երբ իշխանությունները կհետաքննեն չարաշահման բոլոր դեպքերն ու պատասխանատվության կենթարկեն դրանց համար մեղավոր անձանց»: «Անմարդկային» որակելով ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ` արևմտյան երկրները իրենց համերաշխությունն են հայտնում կտտանքների ու բիրտ վերաբերմունքի զոհերին և ցավակցում զոհվածների հարազատներին:

Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, թե չի ճանաչում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ քվեարկությունը ազատ և արդար չի եղել: Դաշինքը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի մոտ երկու տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են ընտրակեղծիքներին ու ընդդիմության դեմ բռնություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG