Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կմեկնի Մոսկվա


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի իշխանավարման դեմ ցույցերը երրորդ շաբաթն է` չեն դադարում, հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ. ըստ Կրեմլի, երկու առաջնորդները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին հանդիպել Մոսկվայում: Թե կոնկրետ երբ, չի նշվում:

Հաղորդվում է միայն, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել «ամրապնդել ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերություններն ու ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը` բոլոր ուղղություններով»:

Հեռախոսազրույցը կայացել է այսօր` Ալեքսանրդ Լուկաշենկոյի ծննդյան օրը, ինչի կապակցությամբ, ըստ Կրեմլի, «Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է նրան»:

Ավելի վաղ` անցած հինգշաբթի, Պուտինը հայտարարել էր` Լուկաշենկոյի խնդրանքով ոստիկանական ուժեր է կազմավորել, որոնք կարող են Բելառուս ուղարկվել, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

XS
SM
MD
LG