Մատչելիության հղումներ

Բելառուսի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները կայացած է հայտարարել


Բելառուսում ընտրություններ են, 9 օգոստոսի, 2020թ.
Բելառուսում ընտրություններ են, 9 օգոստոսի, 2020թ.

Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղական ժամանակով կեսօրից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները կայացած են՝ ընտրողների կեսից ավելին` այդ պահի դրությամբ 54 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը։

Առավոտյան ընտրական տեղամասերը բացվելուց քիչ անց ԿԸՀ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 4-ից սկսված վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40 տոկոսը։

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 6-րդ անգամ մասնակցում է նախագահական ընտրությանը։ Նա Բելառուսի ղեկավարն է 1994 թվականից։

Այս ընտրություններին առաջադրվելու մտադրություն հայտնած մի շարք գործիչներ ենթարկվել են հետապնդումների և ձերբակալությունների։ Նրանց թվում է նաև Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը համարվող Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը։ Ամուսնու ձերբակալությունից հետո Սվետլանա Տիխանովսկայան հասցրել է գրանցվել նախագահի թեկնածու, ու նրա հանրահավաքներին հազարավոր մարդիկ էին մասնակցում։

XS
SM
MD
LG