Մատչելիության հղումներ

Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ Նավալնիին թունավորել են


Գերմանիա - Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են «Շարիտե» հիվանդանոց, Բեռլին, 22-ը օգոստոսի, 2020թ.
Գերմանիա - Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են «Շարիտե» հիվանդանոց, Բեռլին, 22-ը օգոստոսի, 2020թ.

Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է: «Միանգամայն հավանական է»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Ցավոք, ռուսաստանյան նորագույն պատմության ընթացքում եղել են մի քանի կասկածելի դեպքեր», - հավելել է գերմանացի պաշտոնյան:

Շաբաթ օրը Ռուսաստանից Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց տեղափոխված Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ գերմանացի բժիշկների առաջին հայտարարությունն ակնկալվում է այսօր։

Կրեմլի կոշտ քննադատի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր անցած հինգշաբթի օրը, 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG