Մատչելիության հղումներ

Գերմանացի բժիշկների առաջին հայտարարությունը Նավալնիի վիճակի վերաբերյալ ակնկալվում է այսօր


Գրեմանիա - Ոստիկանները Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է Ալեքսեյ Նավալնին, 22-ը օգոստոսի, 2020թ.
Գրեմանիա - Ոստիկանները Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է Ալեքսեյ Նավալնին, 22-ը օգոստոսի, 2020թ.

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում շարունակվում է անցած հինգշաբթի օրը կոմայի մեջ հայտնված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի բուժումը:

Գերմանացի բժիշկների առաջին հայտարարությունը նրա վիճակի վերաբերյալ կարող է լինել այսօր:

Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարարության՝ Նավալնին Գերմանիա է տեղափոխվել «կանցլերի հյուրի» կարգավիճակում, ինչը թույլ է տալիս նրան ապահովել անվտանգության ուժեղացված ծառայությամբ: Հիվանդանոցը, որտեղ ռուսաստանցի ընդդիմադիրը բուժում է ստանում, շրջապատված է անվտանգության ուժերով:

Կրեմլի խիստ քննադատ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր հիմգշաբթի առավոտյան՝ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում։ Օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին։ Շաբաթ առավոտյան նրան հատուկ օդանավով տեղափոխեցին Գերմանիա:

XS
SM
MD
LG