Մատչելիության հղումներ

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների` Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1 տոկոսը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քվեարկությանն է մասնակցում, 9 օգոստոսի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քվեարկությանն է մասնակցում, 9 օգոստոսի, 2020թ.

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է անցած կիրակի անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը։

Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, ըստ պաշտոնական տեղեկատվության, քվեարկել է ընտրողների մոտ 10 տոկոսը։ Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, թե ընտրությունները կեղծվել են, հազարավոր ցուցարարներ վեցերորդ օրն է՝ բողոքի ցույցեր ու գործադուլներ են անցկացնում ողջ երկրով մեկ։ Հակակառավարական այդ ցույցերի հետևանքով առնվազն երկու մարդ սպանվել է, 6 հազար 700-ը` ձերբակալվել։

Եվրամիության արտգործնախարարներն այժմ քննում են Բելառուսի դեմ ճնշումները խստացնելու հնարավորությունը։ ԱՄՆ պետքարտուղարը ևս չէր բացառել, որ Մինսկի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

XS
SM
MD
LG