Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն կոչ է անում այս շրջանում միայն հրատապ դեպքերում այցելել ատամնաբուժարան


Այցելուն ատամնաբույժի մոտ, արխիվ
Այցելուն ատամնաբույժի մոտ, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկանց կոչ է անում այս ամիսներին միառժամանակ հետաձգել սովորական ստուգումներն ատամնաբույժի մոտ և ատամնաբուժարան գնալ միայն հրատապ միջամտություն պահանջող դեպքում:

ԱՀԿ մասնագետների կարծիքով, այդպես հնարավոր է նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը:

ԱՀԿ-ն նշում է, որ տվյալ պահին չկան հստակ փաստարկներ, որոնք կապացուցեն, որ կորոնավիրուսով հնարավոր է վարակել կամ վարակվել այն դեպքում, երբ ատամնաբուժարանում բժշկի աշխատանքի ժամանակ արձակվում են աերոզոլային մասնիկներ, որոնք օդակաթիլային եղանակով մարդուց մարդուն են փոխանցվում:

«Այս պայմաններում ԱՀԿ-ն հստակ խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել այցերն ատամնաբուժարան, որովհետև այնտեղ պրոցեդուրաների ժամանակ աերոզոլային զանգված է արտադրվում, Covid-19-ով աերոզոլի միջոցով վարակվելու խնդիր է, այս հարցը հիմա հստակ պատասխան չունի, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ վարակիչ հիվանդությունների վարչության աշխատակից, ատամնաբույժ Բենուա Վարենը, նշելով, որ ապահովության համար արժե ատամնաբույժի մոտ գնալ միայն անհետաձգելի դեպքերում:

Ատամնաբուժարանում նոր կորոնավիրուսը տեսականորեն կարող է փոխանցվել և՛ ատամը բուժելու, և՛ այն հատուկ փոքր գործիքներով մաքրելու կամ փայլեցնելու պրոդցեդուրայի ժամանակ:

ԱՀԿ-ն հուլիսին հրապարակել է հանձնարարական, որի համաձայն, բժիշկները պետք է հաշվի առնեն օդակաթիլային եղանակով վարակը փոխանցելու վտանգը: Ըստ ԱՀԿ-ի, ատամնաբուժարանները պետք է ապահովված լինեն օդափոխության արդիական համակարգով, ինչը թույլ կտա զսպել վարակի փոխանցումը փակ տարածքներում:

XS
SM
MD
LG