Մատչելիության հղումներ

Իրանում արտակարգ դրությունը կպահպանվի առնվազն մինչև 2021 թվականի հունվարի վերջը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում մտցված արտակարգ դրությունը պահպանվելու է առնվազն մինչև 2021 թվականի հունվարի վերջը։

«Մենք 6 ամիս այս իրավիճակում ենք և պետք է պատրաստվենք նվազագույնը մնալ ևս 6 ամիս»,- գրել է Ռոհանին իր կայքում։

Նա ասել է, որ հանրային առողջապահական ոլորտում առկա սահմանափակումների որևէ մեղմացում դեռևս չի պլանավորվում` նշելով, որ պետք է գտնել նորմալ պայմանների ու սահմանափակումների միջին ճանապարհը։

Վերջին ամիսներին Իրանը թուլացրել էր սահմանափակումները, ինչը հանգեցրել է կորոնավիրուսի դեպքերի աճին, օրական գրանցվող մահվան դեպքերը հասել էր 200-ի։

Իրանը պաշտոնապես հայտնել է 320 հազար վարակվածների և ավելի քան 18 հազար մահվան դեպքերի մասին, սակայն վերջերս BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ Թեհրանը զգալիորեն նվազեցնում է թվերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG