Մատչելիության հղումներ

Բիլ Գեյթսը քննադատել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի ստուգումների համակարգը


Ամերիկացի մեծահարուստ և բարերար Բիլ Գեյսթը, արխիվ

Microsoft ընկերության հիմնադիր, մեծահարուստ բարերար Բիլ Գեյթսն ասել է, որ կորոնավիրուսը զսպելու հարցում Միացյալ Նահանգները հետ է ընկել մնացած աշխարհից, քանի որ չի կարողացել արդյունավետ կերպով իրականացնել ստուգումների ծրագիրը: Այդ մասին միլիարդատերը երեկ ասել է CNN հեռուստակայանին տված հարցազրույցում:

Երեկ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 5 միլիոնին և մահացել է ավելի քան 162 հազար մարդ:

Գեյթսի փոխանցմամբ, «համավարակի առաջին փուլում թույլ տրված սխալներն են հանգեցրել ստուգումների հետաձգմանը»:

Գեյթսն իր տիկնոջ՝ Մելինդայի հետ, ստեղծել է առողջապահության հարցերով զբաղվող հիմնադրամ: Նրա փոխանցմամբ, երկրին անհրաժեշտ են արագ պատասխան ապահովող թեստեր, այլապես դրանք արդյունավետ չեն լինի:

Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է տրամադրում թեստերի համակարգին: «Դա անիմաստ թեստերի վրա միջոցներ վատնելու ամենաթանկ ծրագիրն է աշխարհում», - ասել է Բիլ Գեյթսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG