Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 5 միլիոն մարդ


Կորոնավիրուսով հիվանդին փոխադրում են Բրուքլինի հիվանդանոց, Նյու Յորք, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ախտահարումների թիվը գերազանցել է 5 միլիոնը: Անցած մեկ օրում վարակվել է ավելի քան 53 հազար մարդ:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 162 հազար 850 մարդ:

ԱՄՆ-ում ախտահարումների թիվը 4 միլիոնից 17 օրում հասել է 5 միլիոնի: Առաջին դեպքն Ամերիկայում գրանցվել է հունվարի 21-ին, 99-ն օր անց՝ ապրիլի 28-ին, գրանցվել է 1 միլիոն վարակված:

Ամերիկացի մասնագետների փոխանցմամբ, համավարակը մտել է նոր փուլ և մեծ թափով է տարածվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG