Մատչելիության հղումներ

Հայկ Մկրտչյանը նշանակվել է Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Լուսանկարը՝ Կոտայքի մարզպետարանի լրատվականի
Լուսանկարը՝ Կոտայքի մարզպետարանի լրատվականի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին:

Կոտայքի մարզպետարանի հաղորդագրության համաձայն՝ Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից, հրաժարականի դիմում էր ներկայացրել, որն ավագանին հուլիսի 20-ին բավարարել է, վաղաժամկետ դադարեցրել է նրա լիազորություններն ու օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Ներկայացնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունն է հայտնել նրան։

«Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումը մարզպետն առաջնային հրամայական է դիտարկում և վստահ է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը», - ասված է հաղորդագրությունում: Մարզպետարանն ընդգծում է, որ համայնքում խնդիրները բազմաթիվ են՝ ապօրինի հողազավթումներից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում:

Հիշեցնենք, Առինջ համայնքի արդեն նախկին ղեկավարն անցնում է մի քանի քրեական գործերով, այդ թվում՝ որպես մեղադրյալ:

XS
SM
MD
LG