Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և այլ պաշտոնյաների, «Մուլտի Գրուպ»-ի փոխտնօրենին. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեն հաղորդում է Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց մեղադրանք առաջադրելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ «պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչի և «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետի կողմից խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու դեպքերի մի շարք հանգամանքներ»:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչին և «Թեքնո Քազա» ընկերության ճարտարապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի փոխտնօրենին՝ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով,Առինջ համայնքի ղեկավարին՝ ՔՕ 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Առինջի պաշտոնատար անձանց առնչվող քրեական գործ է հարուցված նաև Ազգային անվտանգության ծառայությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG