Մատչելիության հղումներ

Խաբարովսկում այսօր տեղի է ունեցել վերջին երկու շաբաթների ամենամարդաշատ ցույցը


Ռուսաստան - Այսօրվա բողոքի ակցիան Խաբարովսկում
Ռուսաստան - Այսօրվա բողոքի ակցիան Խաբարովսկում

Խաբարովսկում կրկին հազարավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել` նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ազատազրկման դեմ: Ինչպես հաղորդում է «Ազատության» թղթակիցը, այսօրվա ակցիան եղել է ամենամարդաշատը արդեն երկու շաբաթ շարունակվող ակցիաների մեջ:

«Ես, մենք Ֆուրգալն ենք», «Վե՛րջ 20 տարվա ստերին», վանկարկել են ցուցարարները` քննադատելով նախագահ Պուտինի քաղաքականությունը:

Ցույցերը սկսվել են նահանգապետի ձերբակալությունից հետո, ում իրավապահները մեղադրում են ավելի քան 15 տարի առաջ` 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:

Սերգեյ Ֆուրգալը լայն հեղինակություն ունի իր համայնքում և երկու տարի առաջ նահանգապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։

XS
SM
MD
LG